Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/42518/02/22 քաղաքացիական գործով Արամ Հայկի Հովսեփյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

27.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/42518/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Դիմումը վարույթ ընդունելու մասին

26 օգոստոսի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Հայկ Արամի Դանիելյանի դիմումին /այսուհետև՝ Դիմում/, երրորդ անձ՝ Արամ Հայկի Հովսեփյան, գույքի երկու բաժնեմասերը դիմողի կողմից փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն ընդունված համարելու պահանջի մասին

ՊԱՐԶԵՑ

Դիմումը ներկայացվել և դատավոր Ա.Մկրտչյանին է մակագրվել 16.08.2022թ., դատավորի աշխատակազմին է հանձնվել 17.08.2022թ.:
Դիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը


ՈՐՈՇԵՑ

Դիմումն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2022թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`