Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/15989/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցգաիր

27.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵԴ/15989/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցգաիր

Սկզբնական հայցով հայցվոր հակընդեմ հայցով պատասխանող Քրիստինա Ստեփանյանին
(ՀՀ քաղաք Երևան Սայաթ-Նովա 23/3
Սկզբնական հայցով պատասխանող հակընդեմ հայցով
3-րդ անձ Աստղիկ Ջանիկյանին
(ՀՀ քաղաք Երևան Ե.Կողբացու 42 թիվ 108 բնակարան)
Սկզբնական հայցով հայցվոր հակընդդեմ հայցով պատասխանող Լուսինե Ստեփանյանին
(ՀՀ քաղաք Երևան Այգեձոր 72 շենք, 29 բնակարան)
Հայցվորի հակընդդեմ հայցով պատասխանող Լաուրա Ջանիկյանին
(ՀՀ, քաղաք Երևան Այգեձոր 79 շենք, բնակարան 29)

Ըստ Լաուրա Մանուկի Ջանիկյանի, Քրիստինա Ռուդիկի Ստեփանյանի, Լուսինե Ռուդիկի Ստեփանյանի ընդդեմ Լուիզա Մանուկի Ջանիկյանի,Աստղիկ Մանուկի Ջանիկյանի՝ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին քաղաքացիական գործով Լուիզա Մանուկի Ջանիկյանի ընդդեմ Լաուրա Մանուկի Ջանիկյանի, Քրիստինա Ռուդիկի Ստեփանյանի, Լուսինե Ռուդիկի Ստեփանյանի, երրորդ անձ՝ Աստղիկ Մանուկի Ջանիկյանի՝ «ժառանգության իրավունքի ճանաչման» պահանջի մասին ներկայացված հակընդդեմ հայցին մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 02-ին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես սկզբնական հայցով պատասխանող հակընդդեմ հայցով հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:
Ձեզ է ուղարկվում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2022 թվականի «Քաղաքացիական գործի դատաքննությունը վերսկսելու մասին» որոշումը «2» թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`