Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28827/02/22 քաղաքացիական գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ վերաբերյալ դատական ծանուցագիր

27.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/28827/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 հոկտեմբերի 2022 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Արամ Մկրտչյան/, ծանոթանալով <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության քաղաքացիական գործին /այսուհետև՝ Քաղաքացիական գործ/ ընդդեմ Գոհար Լիրի Դովլաթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Քաղաքացիական գործը քննվել է դատավոր Դ. Հովհաննիսյանի վարույթում:
19.09.2022 թվականին Դատավոր Դ. Հովհաննիսյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը մակագրվել Դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.09.2022 թվականին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ, 200-րդ հոդվածներով, 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հունվարի 23-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`