Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/40806/02/22 քաղաքացիական գործով Վարազդատ Հրանտի Թաթոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/40806/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

01 սեպտեմբերի 2022 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արամ Մկրտչյան), ծանոթանալով Աստղիկ Նորայրի Ամիրջանյանի հայցադիմումին ընդդեմ Վարազդատ Հրանտի Թաթոյանի, երրորդ անձինք՝ «Եվրոաշխարհ» ՍՊ ընկերության, ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել է 09.08.2022 թվականին, որը նույն օրը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 16.08.2022 թվականին:
19.08.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին
23.08.2022 թվականին հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, որը նույն օրը վերամակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 26.08.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հայցադիմումը մերժելու և վերադարձնելու հիմքեր առկա չեն, կրկին ներկայացած հայցադիմումում վերացվել են արձանագրված թերությունները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը


ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ՝ ներկայացման օր համարելով սկզբնապես ներկայացման օրը՝ 09.08.2022 թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`