Թիվ ԵԴ/44523/02/22 քաղաքացիական գործով Ալվարտ Կարապետի Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
28.10.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/44523/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
19 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Վարդգես Ավետիսի Գրիգորյանի հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ Ալվարտ Կարապետի Գրիգորյանի և Ֆելիքս Կարապետի Գրիգորյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Մելանյա Զավենի Ստեփանյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 19.08.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 25.08.2022 թվականին:
Դատարանի 02.09.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 07.09.2022թ., դատավորի աշխատակազմին է հանձնվել 07.09.2022թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ և ներկայացման օր համարել 19.08.2022թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.
Հեռ..` +37410511813 / 438/
Էլ. փոստ`