ՍՆԴ/0137/02/19
28.10.2022
գործ թիվ ՍՆԴ/0137/02/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<26>> հոկտեմբերի 2022թ. ք.Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր՝ Ա. Ստեփանյանի, քարտուղարությամբ՝ Լ. Լևոնյանի, դռնբաց նախնական դատական նիստում, քննության առնելով թիվ ՍՆԴ/0137/02/19 քաղաքացիական գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Սթոնս>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ <<Սթոուն Մայնինգ>> ՍՊ ընկերության՝ տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրերը լուծելու, տրանսպորտային միջոցները վերադարձնելու և 240.606.155 ՀՀ դրամ ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանը, նկատի ունենալով, որ կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՍՆԴ/0137/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի մարտի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 20-97-01
Էլ. փոստ`