Թիվ ԳԴ//1448/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
31.10.2022
Պատասխանողներ - Արփինե Արամայիսի Խաչիկյանին
Սևակ Վարուժանի Սիմոնյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Զոհրաբ Շհոյան 30/
Վարուժան Մուշեղի Սիմոնյանին
Կարինե Սերյոժայի Մարտոյանին
Վահագ Վարուժանի Սիմոնյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Ազատության պողոտա, տուն 218/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Արփինե Արամայիսի Խաչիկյանի, Վարուժան Մուշեղի Սիմոնյանի, Սևակ Վարուժանի Սիմոնյանի, Կարինե Սերյոժայի Մարտոյանի և Վահագ Վարուժանի Սիմոնյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով հաշտության նիստ է նշանակված 2022 թվականի նոյեմբերի 28-ին`ժամը 17:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`