Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1599/02/22 քաղաքացիական գործով Էդիկ Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1599/02/08

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին

30 օգոստոսի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության բաժնի ընդդեմ Էդիկ Կարապետյանի՝ վարչական տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵԱՆԴ/1599/02/08 քաղաքացիական գործը՝ կասեցված վիճակում:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 16.08.2022թ. մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին և 19.08.2022թ. հանձնվել աշխատակազմին:
Ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 145-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԱՆԴ/1599/02/08 քաղաքացիական գործն ընդունել վարույթ, կասեցման հիմքը վերանալու դեպքում վերսկսել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`