Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/27343/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

02.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Վեներա Ֆարոսի Գալստյանին
/ՀՀ, ք․ Երևան, Զաքարիա Քանաքեռցու փ., 129/3 շ.,բն.48/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Հայկ Վարուժանի Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի ընդդեմ Վեներա Ֆարոսի Գալստյանի՝ տրանսպորտային միջոցների իրացման հետևանքով կրած վնասի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/27343/02/22 քաղաքացիական գործը:

2022թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ. մարտի 15-ին, ժամը 11:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի 6-րդ մասով և 199 հոդվածով սահմանված կարգով՝ ուղարկվում է թիվ ԵԴ/27343/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը 2 թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`