Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0156/16/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/0156/16/21 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Մարտիրոս Արմենակի Մկրտչյանին
ՀՀ, ք. Երևան, Քեռու փողոց 66, բնակարան 4

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքի դատական կատարածուների կողմից ներկայացված` Մարտիրոս Արմենակի Մկրտչյանին դատավարական փաստաթղթերը հանձնելու մասին դատական հանձնարարությունը:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ գործով 2022 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 14:10-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի 19.10.2022 թվականի թիվ 597-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 04.11.2022 թվականից մինչև 22.11.2022 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Տեղեկացվում եք, որ վերոնշյալ դատական հանձնարարությամբ հաջորդ դատական նիստի օր է սահմանվել 2023 թվականի հունվարի 30-ին, ժամը 14:30-ին (ք.Երևան, Հալաբյան թաղամաս, 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13 /402, 403/), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`