Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9340/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/9340/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Հայցվոր՝ Լևոն Լերմոնտի Գևորգյանին
ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ջուղայի փող․ 4/1 շ․, բն․ 35

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Լերմոնտի Գևորգյանի, Գոհար Արտավազդի Գևորգյանի, Սեդա Լևոնի Գևորգյանի, Սերգեյ Լևոնի Գևորգյանի, Սաթենիկ Գևորգյանի ընդդեմ Էդգար Լևոնի Գևորգյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հայցի ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ` <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Էդգար Լևոնի Գևորգյանի, երրորդ անձինք` Լևոն Լերմոնտի Գևորգյանի, Գոհար Արտավազդի Գևորգյանի, Սեդա Լևոնի Գևորգյանի, Սերգեյ Լևոնի Գևորգյանի, Սաթենիկ Գևորգյանի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2022 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 16:30-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի 19.10.2022 թվականի թիվ 597-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 04.11.2022 թվականից մինչև 22.11.2022 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
վերոնշյալ քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը հրավիրվել է 2023 թվականի հունվարի 30-ին, ժամը 16:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13 /402/403/, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`