Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0313/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում 99-րդ հոդվածի 3-րդ մաս

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

ԹԻՎ ՍԴ3/0313/02/22 քաղաքացիական գործով
պատասխանողներ՝ Անահիտ Քաջիկի Օհանյանին
/Սյունիքի մարզ, գ. Հարժիս, փ. 4/1, տ. 19/
Նարինե Վլադիկի Պողոսյանին
/Մարտունու շրջ., գ. Քերթ/
Արմինե Քաջիկի Օհանյանին
/Սյունիքի մարզ, գ. Հարժիս, փ. 4/1, տ. 19/
Սեդրակ Վլադիկի Թոխունցին
/Սյունիքի մարզ, ք. Գորիս, փ. Վանքի Տափ, շ. 9, բն. 3/
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վարույթ է ընդունվել «Արեգակ» ՈւՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ հայցվոր) ընդդեմ Անահիտ Քաջիկի Օհանյանի, Նարինե Վլադիկի Պողոսյանի, Արմինե Քաջիկի Օհանյանի և Սեդրակ Վլադիկի Թոխունցի գումարի բռնագանձման պահանջի մասին և գործով կիրառվել է պարզեցված վարույթ, որը օրենքով ուղարկվել է Ձեզ:սահմանված կարգով և ժամկետում
Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 31.01.2023թ
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում (ՀՀ, ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Հ Հ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:, Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցումը):
Պարզաբանվում է նաև, որ Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն : Իսկ Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ այն փաստացի չստանալու դեպքում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային սույն ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 28323220

Էլ. փոստ`