Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ1/0092/05/22

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ1/0092/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«24» հոկտեմբերի 2022թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Հայկ Սիմոնյանն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 06.08.2021 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Հայկ Սիմոնյանն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 06.08.2021 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`



Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Հայկ Սիմոնյանն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 06.08.2021 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 16.11.2022 թվականին, ժամը 10:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`