Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/1934/02/18 դատական ծանուցագիր

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak-dataran@mail.ru
ՇԴ/1934/02/18
04.11.2022 թվականի
ՇԴ25 Ե-------
Պատասխանող Սենիկ Համլետի Ալիխանյանին
ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Այվզովսկու փողոց, շարք 3, տուն 18

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) վարույթում է գտնվում թիվ ՇԴ/1934/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Սենիկ Համլետի Ալիխանյանի և Կալուստ Հրաչի Բողդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի և 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուղարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Միաժամանակ Դատարանը պարզաբանում է, որ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
3. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանոււմ (ք. Գյումրի, Անկախության հր. 7): Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը:


Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:



Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1934/02/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի
քարտուղարությամբ՝ Ա. Սահակյանի

01 նոյեմբերի 2022 թվական քաղաք Գյումրի

դռնբաց նախնական դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Սենիկ Համլետի Ալիխանյանի և Կալուստ Հրաչի Բողդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՇԴ/1934/02/18 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը
22.05.2018 թվականին «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Սենիկ Համլետի Ալիխանյանի՝ խնդրելով պատասխանողից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 224.000 ՀՀ դրամ՝ որպես ավտոմեքենային պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնաս, կետանցի օրվանից՝ 02.04.2018 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը, պատասխանողի կողմից ապօրինի պահված՝ 224.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև 4.480 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Դատարանը (դատավոր Մ. Գևորգյան) 23.05.2018 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանը (դատավոր Մ. Գևորգյան) 23.05.2018 թվականի մեկ այլ որոշմամբ մերժել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 08-ի թիվ ՆՀ-336-Ա հրամանագրով՝ Մ. Գևորգյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Թիվ ՇԴ/1934/02/18 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 20.06.2018 թվականին վերաբաշխվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ղազարյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.06.2018 թվականին:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 22.06.2018 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին:
17.09.2018 թվականին հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ հայցի առարկան և հիմքը լրացնելու, նոր պատասխանող ներգրավելու և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի (դատավոր Հ. Ղազարյան) 08.10.2018 թվականի որոշմամբ Կալուստ Հրաչի Բողդասարյանը ներգրավվել է որպես համապատասխանող:
Դատարանի (դատավոր Հ. Ղազարյան) 08.10.2018 թվականի մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի թիվ ԲԴԽ-49-Ո-138 որոշմամբ՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ. Ղազարյանի գործուղման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հունիսի 24-ին:
Թիվ ՇԴ/1934/02/18 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 29.06.2022 թվականին վերաբաշխվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ջալալյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 30.06.2022 թվականին:
Դատարանի 11.07.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Լինելով ծանուցված 01.11.2022 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին՝ հայցվոր կողմը չի ներկայացել, խնդրել է գործը քննել իր բացակայությամբ:
Պատասխանողներ Սենիկ Համլետի Ալիխանյանի և Կալուստ Հրաչի Բողդասարյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան:
Դատարանը, պատասխանողների ծանուցումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերով, գրություն է ուղարկել պատասխանողների վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարին՝ տվյալ դեպքում ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի համայնքի ղեկավարին, ինչպես նաև պատասխանողները ծանուցվել են ՀՀ-ում պաշտոնական ծանուցումների ինտերնետային կայքի միջոցով /www.azdarar.am/:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել 01.11.2022 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:

Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Սույն գործով պատասխանողներ Սենիկ Համլետի Ալիխանյանի և Կալուստ Հրաչի Բողդասարյանը չեն առարկել հայցի դեմ, չեն ներկայացրել հակընդդեմ հայց։ Դատարանի կողմից ապացուցման բեռ չի բաշխվել։
Ելնելով վերը նշված իրավադրույթներից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը պատասխանողները չեն առարկել հայցի դեմ, չեն ներկայացրել հակընդդեմ հայց, դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքը, հետևաբար, դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 297-րդ, 298-րդ, 300-րդ, 361-րդ հոդվածներով` Դատարանը


ՈՐՈՇԵՑ

1.Քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Սենիկ Համլետի Ալիխանյանի և Կալուստ Հրաչի Բողդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քննել պարզեցված վարույթի կարգով:
2.Պարզեցված վարույթի արդյունքում կայացվելիք դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին:
3.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`