Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ ՇԴ/1904/02/20

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak-dataran@mail.ru
Գործ ՇԴ/1904/02/20
«02» նոյեմբերի 2022 թվական
ՇԴ25Ե-

Հայցվոր Սվետլանա Նորիկի Սիմոնյանին
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների բանավան 5 փողոց, 1 շենք, բնակարան 5

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՇԴ/1904/02/20 քաղաքացիական գործով «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» 01.11.2022 թվականի որոշումը:
Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան







Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1904/02/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 նոյեմբերի 2022 թվական քաղաք Գյումրի


Նախագահությամբ դատավոր Հ. Ջալալյանի
քարտուղարությամբ Ա. Սահակյանի
մասնակցությամբ
հայցվոր՝ Սվետլանա Սիմոնյանի
(անձնագրային տվյալները` AT0368352,
տրված` 30.01.2020 թվականին, 030-ի կողմից,
հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների բանավան, 5-րդ փողոց, շենք 1, բնակարան 5)



դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով թիվ ՇԴ/1904/02/20 քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց


15.05.2020 թվականին Սվետլանա Նորիկի Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Գագիկ Աշոտի Սիմոնյանի՝ խնդրելով պատասխանողից հօգուտ իրեն՝ որպես իր խնամքին գտնվող երեխայի՝ Աշոտ Գագիկի Սիմոնյանի (ծնված՝ 31.10.2004 թվականին) ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ՝ կայուն դրամական գումարով` ամսական 25.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև բռնագանձել 70.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 26.05.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 20.01.2022 թվականին որոշում է կայացրել դատական միջնորդություն հարուցելու մասին:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 20.01.2022 թվականին որոշում է կայացրել թարգմանիչ ներգրավելու մասին:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 09.05.2022 թվականին որոշում է կայացրել առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին դատական հանձնարարություն տալու մասին:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի թիվ ԲԴԽ-49-Ո-138 որոշմամբ՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ. Ղազարյանի գործուղման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հունիսի 24-ին:
Թիվ ՇԴ/1904/02/20 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 29.06.2022 թվականին վերաբաշխվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ջալալյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 30.06.2022 թվականին:
Դատարանի 04.07.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և 21.07.2022 թվականին, ժամը 12:00-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`
3) ներկայացվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15 օրյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Պատասխանող Գագիկ Աշոտի Սիմոնյանը 25.08.2022 թվականին ստացել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են նախապայմաններն արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ՇԴ/1904/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Սվետլանա Նորիկի Սիմոնյանի ընդդեմ Գագիկ Աշոտի Սիմոնյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2022 թվականի նոյեմբերի 21-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`