Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/48708/02/22 քաղաքացիական գործով Արթուր Նուբարի Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/48708/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը բավարարելու,
հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին

12 հոկտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Վարդուշ Իվանի Դումանյանի /այսուհետև՝ նաև Հայցվոր/ հայցադիմումին /այսուհետև՝ հայցադիմում/ ընդդեմ Արթուր Նուբարի Գրիգորյանի /այսուհետև՝ պատասխանող/՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել և դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 19.09.2022թ., դատավորի աշխատակազմին է տրամադրվել 20.09.2022 թվականին:
Դատարանի 29.09.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 05.10.2022թ., և դատավոր Ա.Մկրտչյանի աշխատակազմին է հանձնվել 06.10.2022թ.:
Հայցադիմումին կից ներկայացվել է պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին:
Միջնորդությունը հիմնավորել է ԲՍՓՀ գործակալության տեղեկանքով, համաձայն որի՝ հայցվորը հանդիսանում է 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տեղեկանքով, ըստ որի՝ հայցվորի ընտանիքը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում:
Հաշվի առնելով վերոգրյալը, դատարանը գտնում է, որ միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասով, ենթակա է բավարարման:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ, 297-րդ, 298-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Թիվ ԵԴ/48708/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022թ. փետրվարի 3-ին։
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`