Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0992/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0992/02/14

Անահիտ Եղիազարյանին
ք. Երևան, Սեբաստիա 30 շ., 76 բն.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2023 թվականի փետրրվարի 07-ին ժամը 10:20-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Նելլի Միքայելյանի ընդդեմ Անահիտ Եղիազարյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ ներգրավված Վաղինակ Վերմիշյանի՝ 26.07.2013թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4249 և 26.07.2013թ տրված թիվ 4248 սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, Նելլի Վալերիի Միքայելյանի կողմից ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգման հիմքով՝ Նելլի Միքայելյանին ժառանգ ճանաչելու ու Վալերի Միքայելյանին պատկանող ողջ անշարժ և շարժական գույքի նկատմամբ Նելլի Միքայելյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`