Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/21052/02/20 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/

ԴԴ-9.1-Ե-
ԵԴ/21052/02/20
Ալվարդ Ռաֆիկի Ծառուկյանին
ք.Երևան, Շովրոյան փող. 13/1 տուն

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/21052/02/20 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/21052/02/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.10.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/21052/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Մանուկ Հակոբի Օհանյանի, Ալվարդ Ռաֆիկի Ծառուկյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աբրահամ Սահակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Գուրգենի Սարգսյանի, երրորդ անձ «Արցախբանկ» ՓԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մանուկ Հակոբի Օհանյանը, Ալվարդ Ռաֆիկի Ծառուկյանը 15.07.2020թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աբրահամ Սահակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Գուրգենի Սարգսյանի, երրորդ անձ «Արցախբանկ» ՓԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.07.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԴ/21052/02/20 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Մանուկ Հակոբի Օհանյանի, Ալվարդ Ռաֆիկի Ծառուկյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աբրահամ Սահակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Գուրգենի Սարգսյանի, երրորդ անձ «Արցախբանկ» ՓԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2023թ մարտի 07-ին, ժամը 11:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 23 93 93

Էլ. փոստ`