Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/11367/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Սերյոժայի Նավասարդյանին, երրորդ անձ Անահիտ Խաչիկի Վրթանեսյանին ուղղված դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հրավիրվում եք, ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Հայկ Սերյոժայի Նավասարդյանի, երրորդ անձինք Անահիտ Խաչիկի Վրթանեսյանի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող, 2023 թվականի ապրիլի 03-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`