Թիվ ԵԴ/50821/02/22 քաղաքացիական գործով Էդվարդ Կարոյի Դանիելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
09.11.2022
Գործ թիվ ԵԴ/50821/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11 հոկտեմբերի 2022 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Արամ Մկրտչյան/, ծանոթանալով <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Էդվարդ Կարոյի Դանիելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել է 28.09.2022 թ., որը նույն օրը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 30.09.2022 թ.:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թ. հունվարի 25-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.
Հեռ..` +37410511813 / 438/
Էլ. փոստ`