Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5617/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված


Թիվ ՎԴ/5617/05/19 վարչական գործով
երրորդ անձ` Վահրամ Գրիգորյան-ին
Հասցե` Լոռու մարզ, ք. Ալավերդի, Էվոյան փ., 3 շ., 6 բն.


Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/5617/05/19 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 07.10.2022 թվականի «Գործի նոր քննության վարույթ հարուցելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը:
Ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` երրորդ անձինք` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Վահրամ Գիգոյան` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ2/0518/02/19 գործով Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տրամադրելու մասին որոշման շրջանակներում տրված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, թիվ 05232731 կատարողական վարույթը հարուցելուց հետո հարկադիր կատարողի իրականացրած բռնագանձման կատարողական գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` թիվ 05232731 կատարողական վարույթի շրջանակներում «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից բռնագանձված գումարները վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով հարուցել նոր քննության վարույթ:
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2022 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 15:30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 24 դատական նիստերի դահլիճ):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԱԼԻՍԱ ՍԱՐՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` ՝ (+37410) 49-48-07 /237/

Էլ. փոստ`