Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0013/05/18 վարչական գործով ծանուցագիր

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի դատավոր Անի Չիլինգարյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հասցե՝ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6
Հեռ.՝ (0322) 2-32-35

Վարչական գործ
թիվ ՎԴ6/0013/05/18

Երրորդ անձ Դավիթ Ռաֆիկի Ոսկանյանին
Հասցե՝ ՌԴ, Սամարայի մարզ, ք. Սամարա, Պոբեդա փող., 91 շենք, բն. 62

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0013/05/18 վարչական գործով (Խանում Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձնաժողով, Ռաֆիկ Սամվելի Ոսկանյան, Սամվել Ռաֆիկի Ոսկանյան, Դավիթ Ռաֆիկի Ոսկանյան, Ռուզաննա Սամվելի Ոսկանյան, Սյուզաննա Սամվելի Ոսկանյան՝ «Անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որոշումը վերացնելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին») հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 11:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`