Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1373/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ԱՐՄԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐՄԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
/Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր, Մոսկովյան փող., 56 շենք, 34 բն./


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Հերմինե Մնացականի Այվազյանի ընդդեմ Փառանձեմ Մամիկոնի Այվազյանի, Արմեն Մամիկոնի Այվազյանի և Անահիտ Անաստասի Այվազյանի` սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստը վերանշանակվել է 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1//:
Որպես Պատասխանողներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`