Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6685/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/6685/02/21
Հայցվոր՝ Սուսաննա Մանուկյանին
/ՀՀ, ք. Երևան, Նարեկացու թաղ., 41շ., բն. 10/
Պատասխանողներ՝ Ռոման Սարուխանյանին
/ՀՀ, ք. Երևան, Նարեկացի թաղ., 41 շենք, բն. 10
<<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Թումանյան 32 շին., 17 բն.
Ա/Ձ Համլետ Խաչիկի Մանուկյանին
/ՀՀ, ք. Երևան, Ավան, Նարեկացի թաղ., 54շ., բն. 25/
Երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7/
Կենտրոն նոտարական տարածքի նոտար՝ Քրիստինե Արսենյանին
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 18
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սուսաննա Մանուկյանի ընդդեմ Ռոման Սարուխանյանի, <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Ա/Ձ Համլետ Մանուկյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի և Կենտրոն նոտարական տարածքի նոտար՝ Քրիստինե Արսենյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 11:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`