Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/3102/04/22 սնանկության գործով «ՍԱՀԱՐ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

11.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդված

«ՍԱՀԱՐ» ՍՊ ընկերության
տնօրեն՝ Արթուր Աշոտի Սահակյանին
/Գեղարքունիքի մարզ, Վարդենիս, Մամիկոնյան փողոց, տուն 30/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՍԱՀԱՐ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 08425291, գրանցման համար՝ 58.110.1199678, գրանցման օրը՝ 13.10.2021թ., տնօրեն՝ Արթուր Աշոտի Սահակյան, հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս, Մամիկոնյան փողոց 52) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 27.10.2022թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ՍԱՀԱՐ» ՍՊ ընկերությանը և ընկերության տնօրեն Արթուր Աշոտի Սահակյանին` դիմողի կողմից որպես պարտապանի համապատասխանաբար հասցեներ նշված՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս, Մամիկոնյան փողոց 52 հասցեով և Գեղարքունիքի մարզ, Վարդենիս, Մամիկոնյան փողոց, տուն 30 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 11.11.2022թ-ի որոշմամբ «ՍԱՀԱՐ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`