Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԿԴ/3858/02/16 Պատասխանող՝ Ա/Ձ Մանվել Տեր-Առաքելյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պող. 2

11.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Որպես պատասխանող կողմ, 2022 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 16:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/3858/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Կամո Շահենի Բարսեղյանի ընդդեմ «Մանվել Տեր-Առաքելյան» ԱՁ-ի, ինքնուրուն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «Հյուսիսային-4» համատիրության, «Հին Էրիվան Հոլդինգի» ՍՊ ընկերության և «Յունիբանկ» ԲԲ ընկերության՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադաձնելու և շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է՝ դատավոր Հայարփի Զարգարյանի 18.10.2022 թվականից մինչև 28.10.2022 թվականը ներառյալ գտնվելու է գործուղման մեջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դետրոիտ նահանգի Միչիգան և Նյու Օրլեան նահանգի Լուիզիանա քաղաքներում կայանալիք Կին դատավորների ազգային միության (HAWJ) 44-րդ տարեկան համաժողովին մասնակցելու համար:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`