Թիվ ԵԴ/37785/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Էդուարդ Մինասի Դանիելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
14.11.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Գոհար Վոլոդյայի Սամսոնյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Էդուարդ Մինասի Դանիելյանի, Մանվել Գերասիմի Մկրտչյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ), երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի` հողատարածքը և դրա վրա գտնվող շինությունները տիրազուրկ ճանաչելու, դրանց նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր գույքից անշարժ գույքն առանձնացնելու պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Վոլոդյայի Սամսոնյանի ընդդեմ Էդուարդ Մինասի Դանիելյանի, Մանվել Գերասիմի Մկրտչյանի, երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի` հողատարածքը և դրա վրա գտնվող շինությունները տիրազուրկ ճանաչելու, դրանց նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր գույքից անշարժ գույքն առանձնացնելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 01.12.2022 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`