Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/4355/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԱՆԴ/4355/02/17
Արմեն Սերյոժայի Խուդոյանին
ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պողոտա 45շ.
Հայցվորի ներկայացուցիչ՝ Համբարձում Հարությունյանին
ՀՀ, ք.Երևան, Կատովսկու փողոց, տուն 138
Պատասխանող՝ Հնազանդ Գուրգենի Քալաշյանին
ՀՀ, ք. Երևան, Ավան 4-րդ նրբ., տուն 11/1
Երրորդ անձինք՝ «Շենգավիթ» նոտարական
տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանին
ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց 51
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ
ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց 7

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արմեն Սերյոժայի Խուդոյանի ընդդեմ Հնազանդ Գուրգենի Քալաշյանի և Վալֆերինա Ոսկանի Գրիգորյանի, երրորդ անձինք՝ «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողները չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան



Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`