Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2116/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Սաթենիկ Լևոնի Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Վալերի Պապիկի Սաֆարյանի, Քնարիկ Վիտուշի Գրիգորյանի, Հրաչիկ Վալերիի Սաֆարյանի, Էլինա Հրաչիկի Սաֆարյանի, Վալերի Հրաչիկի Սաֆարյանի, Անգելինա Հրաչիկի Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Սաթենիկ Լևոնի Թադևոսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Վալերի Պապիկի Սաֆարյանի, Քնարիկ Վիտուշի Գրիգորյանի, Հրաչիկ Վալերիի Սաֆարյանի, Էլինա Հրաչիկի Սաֆարյանի, Վալերի Հրաչիկի Սաֆարյանի, Անգելինա Հրաչիկի Սաֆարյանի ընդդեմ Սաթենիկ Լևոնի Թադևոսյանի՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 05.12.2022 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`