Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

14.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

09.09.2022թ. ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանս (այսուհետ` Դատարան), քննության առնելով թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ
Լուսինե Մամիկոնի Հակոբյանը 13.10.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր՝ Կ. Պետրոսյան/ ընդդեմ Փարվիզ Նոսրաթի Ալամդարիսի, «Փարվիս» ՍՊ ընկերության, Տիգրան Օնիկի Սեդիկյանի, Մանվել Արամի Ղարիբյանի, երրորդ անձինք՝ ՀՀ նոտարական պալատի, Արմինե Միշայի Մկրտչյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Կ. Պետրոսյան/ 21.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Կ. Պետրոսյան/ 21.10.2020 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Կ. Պետրոսյան/ 04.11.2020 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Կ. Պետրոսյան/ 11.03.2021 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Պետրոսյանի լիազորությունները դադարելու հիմքով թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործը 26.05.2021 թվականին մակագրվել է դատավոր Դ. Հովհաննիսյանին և 31.05.2021 թվականին հանձնվել է դատարանի կազմին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Դ. Հովհաննիսյան/ 09.06.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Դ. Հովհաննիսյան/ 08.04.2022 թվականի որոշմամբ բաշխվել է հայցային վաղեմության միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Հովհաննիսյանի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործը 02.09.2022 թվականին մակագրվել է Դատարանին (նախագահող դատավոր` Հ. Զարգարյան), և 06.09.2022 թվականին հանձնվել է Դատարանի կազմին:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 199-րդ, 200-րդ հոդվածներով.

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Մամիկոնի Հակոբյանի ընդդեմ Փարվիզ Նոսրաթի Ալամդարիսի, «Փարվիս» ՍՊ ընկերության, Տիգրան Օնիկի Սեդիկյանի, Մանվել Արամի Ղարիբյանի, երրորդ անձինք՝ ՀՀ նոտարական պալատի, Արմինե Միշայի Մկրտչյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ընդունել վարույթ և դատական նիստը նշանակել 16.11.2022 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում /հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա/:
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`