Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

16.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1շ., սենյակ 301)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի «ԻՆՏԵԳՐԱԼ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (իրավանախորդ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, երրորդ անձ՝ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 05.04.2023 թվականի ժամը 10:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`