Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0356/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

17.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Սուսաննա Անդրանիկի Չափարյանին
/ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորքի 8-րդ մ/շ., 35 շ., թիվ 62 /

ԱՁ Ծովինար Բեգլարյանին
/ ՀՀ, ք.Երևան, Քուչակ 22-7/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԱՔԴ/0356/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Սուսաննա Անդրանիկի Չափարյանի, ԱՁ Ծովինար Բեգլարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ Վանուշ Վարդանի Ասրյանի, ԱՁ Ծովինար Բեգլարյանի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջև 29.02.2012 թվականին կնքված հիփոթեքի և գրավի թիվ 4403 պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ հերթական դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`