Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5864/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Գրիգոր Գագիկի Հաջյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Կարապետ Գագիկի Հաջյանի, Գրիգոր Գագիկի Հաջյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)` հողամասից բաժինն առանձնանցելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության ընդդեմ Կարապետ Գագիկի Հաջյանի, Գրիգոր Գագիկի Հաջյանի` հողամասից բաժինն առանձնանցելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 21.02.2023 թվականին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`