Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵԴ/2575/02/22
01.11.2022թ.
Ֆլորա Արայի Քերոբյանին
ք.Երևան, Նոր Նորք, Գայի պող. 9շ., բն. 4

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
Առդիր` որոշումը՝ 1 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵԴ/2575/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ



01.11.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյան
ի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ընդդեմ Ֆլորա Արայի Քերոբյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հրաչյա Վաչիկի Հակոբյանը 19.01.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ֆլորա Արայի Քերոբյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ.Ասատրյան) 07.02.2022թ. որոշմամբ դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Հրաչյա Վաչիկի Հակոբյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 11.02.2022թ. մակագրվել և 17.02.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հրաչյա Վաչիկի Հակոբյանը Դատարան ներկայացված հայցապահանջով խնդրել է պարտավորեցնել Ֆլորա Արայի Քերոբյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից, ինչպես նաև Ֆլորա Արայի Քերոբյանից հօգուտ Հրաչյա Վաչիկի Հակոբյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին` ժամը «11:30»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Հայցվորի շահագրգիռ անձ հանդիսանալու փաստը, ըստ այդմ՝ «վաստակավոր անբարոյականի զավակ», «թուլամորթ», «ինքնասիրության մասին գաղափար չունեցող փալաս «տղա», «վիժվածք» արտահայտությանները հայցվոր կողմի գնահատմամբ՝ իրականում հայցվորի պատիվը, արժանապատվությունը և (կամ) գործարար համբավը արատավորելու փաստը,
բ) պատասխանողը, հրապարակելով վերը նշված արտահայտությունները, ի սկզբանե հետապնդել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և (կամ) բարի համբավն արատավորելու նպատակ, այսինքն` նշված արտահայտություններով Պատասխանողն ունեցել է հայցվորի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն,
գ) հայցվոր կողմի գնահատմամբ հայցվորի պատիվը, արժանապատվությունը և (կամ) գործարար համբավը արատավորող արտահայտությունները հրապարակային ներկայացված լինելու փաստը,
դ) 3.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման հիմնավորվածությունը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի, որ՝
ա) հայցադիմումի մերժման հիմքերի առկայության փաստը:
3. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 14.12.2022 թվականը:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`