Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ 08-1247 դատական գործով ծանուցագիր

18.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Անահիտ Կիրակոսյանին
(ք. Երևան, Անդրանիկի 40 շ., բն. 36)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 19.04.2022 թվականի որոշմամբ թիվ 08-1247 դատական գործով, ըստ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Հրանտ Գասպարյանի, երրորդ անձ Անահիտ Կիրակոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից 25.05.2007 թվականին կայացված վճռի դեմ Անահիտ Կիրակոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով դատական գործն ընդունվել է վարույթ և կասեցված գործի վարույթը վերսկսվել է:
Անահիտ Կիրակոսյանին քաղաք Երևան, Անդրանիկի 40 շենք, բնակարան 36 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2022 թվականի գործը վարույթ ընդունելու և կասեցված գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը վերադարձվել է «Այլ/մահացած» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ 08-1247 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2022 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`