Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0275/02/17 քաղաքացիական գործով որոշում:

18.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԿԴ/0275/02/17
Հայցվոր` Ռոստոմ Ադոյի Սադոյանին
/ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայիսյան փ., 38տ./
ներկայացուցիչ` Էդգար Կոտոյանին
/ՀՀ ք. Երևան, Գ, Նժդեհի փ., 8շ., 53 տարածք/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Ռոստոմ Ադոյի Սադոյանն ընդդեմ «Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության և «Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» ՍՊ ընկերության` փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/0275/02/17 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 15-ին, ժամը` 12:00-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միարժամանակ պարզաբանուվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասոի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Միաժամանակ հայտնվում է, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության 168-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և ապացուցման պարտականություններ բաշխելու կանոններին համապատասխան կողմերի միջև բաշխել է ապացուցման բեռը: Ապացույցներ ներկայաացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 20-ը: Դատարանի արձանագրային որոշմանը ծանոթանալու համար կարող եք ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակի 2 նստավայր/, հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`