Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/1440/04/20 սնանկության գործով դատական ծանուցագիր

21.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ





ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, snank@court.am, snank-dataran@mail.ru

ՍնԴ/1440/04/20
17.11.2022թ.


Սամվել Ազատի Ուզունյանին
/հասցե՝ ք. Երևան, Բագրատունյաց 51շ. բն. 40/



Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1440/04/20 սնանկության գործն ըստ դիմումի «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Ուզունյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
02.10.2020թ. Սամվել Ուզունյանի սնանկության գործով կառավարիչ` Տիգրան Սահակյանի կողմից ներկայացվել է նախնական ցուցակ:
17․11․2020թ․ Սամվել Ուզունյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի կողմից դատարան է ներկայացվել առարկություն՝ պահանջների նախնական ցուցակի դեմ և միջնորդություն՝ պահանջների քննությունը կասեցնելու վերաբերյալ։
23․11․2020թ․ «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝ Մարիամ Ղուշչյանի կողմից դատարան է ներկայացվել առարկություն՝ պահանջների քննությունը կասեցնելու միջնորդության վերաբերյալ։
Վերոհիշյալ առարկությունը քննության առնելու համար հրավիրվել է դատական նիստ՝ 2022թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ., դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:


Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (010) 74-28-90

Էլ. փոստ`