Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0256/02/22 գործով դատական ծանուցագիր

21.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով











ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0256/02/22
«21 » նոյեմբերի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Արմեն Սուրենի Չախոյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Մ.Գորկու փողոց, 31-րդ տուն/


ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 նոյեմբերի 2022թ. ք. Թալին

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ընդդեմ Արեգնազ Մովսեսի Տոնոյանի, Արմեն Սուրենի Չախոյանի, Հասմիկ Սուրենի Չախոյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

31.03.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ պահանջնորով:
31.03.2022 թվականին էլեկտրոնային մակագրմամբ մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Վերաբաշխման արդյունքում հայցադիմումը 23.05.2022 թվականին մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, Դատարանին հանձնվել են 24.05.2022 թվականին:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Զ.Մկրտչյանը 02.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է:
22.07.2022 թվականի ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Դատարանի 02.06.2022 թվականի «հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է:
Նշված քաղաքացիական գործը 24.08.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Զ. Մկրտչյանին և 25.08.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 30.08.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 17.10.2022 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատավոր Զ. Մկրտչյանը համաձայն Դատարանի նախագահի 19.10.2022 թվականի թիվ 23-Ա հրամանի՝ 02.11.2022-10.11.2022թթ. ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0256/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 08-ին` ժամը «11:15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալին քաղաքի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ



Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`