Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0153/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

23.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Գարիկ Գևորգյանին
ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 8 շենք, բն.22

ներկայացուցիչ՝ Վահագն Բաղրամյանին
ք.Երևան, Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն, 3-րդ հարկ, «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ

Երրորդ անձ՝ «Վենվուլ» ՍՊԸ-ին
Արարատի մարզ, գյուղ Լուսաշող

Պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Գ.Լուսավորչի 13

Երրորդ անձ՝ «Վենվուլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ
Վազգեն Մարտիրոսյանին
ք. Երևան, Ս. Վրացյան փողոց, 84/1 շենք, բն.39




Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0153/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի Գարիկ Սուրենի Գևորգյանի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ «Վենվուլ» ՍՊԸ-ի ՝գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ 19.01.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
Նախնական դատական նիստը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am կամ snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`