Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/1521/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

24.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեռ․ 0285 5-29-03

Հայցվոր՝ << ՎԵոլիա Ջուր>> ՓԲԸ-ի
ներկայացուցիչ՝ Մարիամ Սանթրոսյանին
ք․Երևան, Չարենցի 1, 2 հարկ, 207 սենյակ

Թիվ ՍԴ/1521/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության ընդդեմ Էդուարդ Ռաֆիկի Ղոնյանի` 147․446 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունավրի 18-ին, ժամը 11։30-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես հայցվոր /ներկայացուցիչ/։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`