Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/36522/02/21 քաղաքացիական գործով 10.10.2022թ. որոշում, դատական ծանուցագիր

24.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ռոզա Երվանդի Սաֆարյանին
ՀՀ, ք. Երևան, Արգիշտի փ., 26 տ.

Ուղարկվում է թիվ ԵԴ/36522/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2022թ. որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Միաժամանակ ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/36522/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 12-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր՝ որոշում «2» թերթ:

Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`