Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ2/1395/02/22 քաղաքացիական գործով

25.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/1395/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝
<<ՄՎԻ Իրելանդ>> ՍՊԸ-ին
/ Հասցեն՝ Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Ստարե Մեստո, Օվոցնի տրհ. 572/11/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արամ Օսիկյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի ընդդեմ Արամ Միքայելի Օսիկյանի, <<ՄՎԻ Իրելանդ>> ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ <<Հայբիազնեսբանկ>> ՓԲԸ-ի, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես առուվաճառքի պայմանագրի առոչինչ գործարքի անվավերության հետևանք բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ Հասցեն՝ Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Ստարե Մեստո, Օվոցնի տրհ. 572/11 հասցեով, սակայն ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 21-ին, ժամը 11:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`