Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/1267/02/21 դատական գործով ծանուցագիր

25.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Հայցվոր՝ Արմեն Բաղդասարյանին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բուռնազյան փ., 1-ին փկղ., տուն 3)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 05.10.2022 թվականի որոշմամբ թիվ ԳԴ/1267/02/21 դատական գործով, ըստ հայցի Արմեն Բաղդասարյանի ընդդեմ «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» ԲԲԸ-ի՝ աշխատավարձի գումար բռնագանձելու պահանջի մասին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.05.2022 թվականին կայացված վճռի դեմ «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» ԲԲԸ-ի տնօրենի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արմեն Բաղդասարյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Բուռնազյան փողոց, 1-ին փկղ., տուն 3 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը կամ հիշյալ որոշման ծրարն այն ուղարկվելու օրվանից չեն ստացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԳԴ/1267/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:





ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 494811-311, www.court.am
ԴԴԱ-2 ________________
____ հոկտեմբերի 2022թ.
Հայցվոր՝ Արմեն Բաղդասարյանին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բուռնազյան փ., 1-ին փկղ., տուն 3)

Դատական գործի համարը` ԳԴ/1267/02/21
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Արմեն Բաղդասարյանի ընդդեմ «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» ԲԲԸ-ի՝ աշխատավարձի գումար բռնագանձելու պահանջի մասին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.05.2022 թվականին կայացված վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 05.10.2022 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը` բաղկացած 2 էջից:

Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ԵԼԵՆԱ ՄԱՐՏՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`