Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ԵԴ8195/02/19 քաղաքացիական գործով

28.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանող՝ Մարատ Վարուժանի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 72, բն. 47

Թիվ ԵԴ/8195/02/19 քաղաքացիական գործն ըստ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Մարատ Հակոբյանի, երրորդ անձինք՝ Վարուժան Հակոբյան, Զարուհի Հակոբյան, Շողիկ Պողոսյան՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարատ Հակոբյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Մարատ Հակոբյանին հասանելիք գումարի վրա տարածելու, մնացած գումարը մյուս համասեփականատերերի միջև բաշխելու պահանջի մասին, 2022թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 11:15-ին ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2, թիվ 1 նիստերի դահլիճ/ հրավիրվում է նախնական դատական նիստ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական Հ.Մկրտչյան

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`