Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0013/02/22 գործով դատական նիստի ծանուցագիր

29.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող Անգելինա Վլադիմիրի Գասպարյանին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում 2022 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 10։00-ին տեղի է ունեցել ՀԿԴ/0013/02/22 գործով (ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն՝ ընդդեմ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիր Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին) դատական նիստ, որը հետաձգվել է և նշանակվել է դատական նիստ 2022 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11։00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 8):
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0013/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`