Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/2742/05/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ՎԴ/2742/05/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Արմեն Ալիխանյան
/ք.Երևան, Թոթովենց փող․, 8/2 շ․, 53 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Ալիխանյանի ընդդեմ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ փաստացի տիրապետման հիմքով Կարեն Ալիխանյանին Հրաչիկ Ալիխանյանի՝ Երևան Մոլդովական փողոցի 24/2 շենքի 14 հասցեի շենքի անշարժ գույքի 1/6 բաժնեմասի ½ մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Երևանի նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 29.12.2020 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով Արմեն Ալիխանյանին ք.Երևան, Մոլդովական փողոց, 24/2 շենք, 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6 բաժինը տալու նոտարական գործողությունը ոչ իրավաճափ ճանաչելու, որպես հետևանքներ, մասնակիորեն՝ անշարժ գույքի մասով Արմեն Հրաչիկի Ալիխանյաին ք. Երևան, Մոլդովական փողոց, 24/2 շենք, 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6 բաժինը տալու 29.12.2020 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Կարեն Ալիխանյանին 11.02.2021 թվականին տրված ըստ օրենքի ժառնագության իրավունքի վկայագիրը 1/6 բաժնեմասով վերացնելու, Երաևնի նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանին Արմեն Ալիխանյանին ք.Երևան, Մոլդովական փողոց, 24/2 շենք, 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 1/8 բաժնով, իսկ Կարեն Հրաչիկի Ալիխանյանին ք.Երևան, Մոլդովական փողոց, 24/2 շենք, 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ¼ բաժնով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տրամդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականին մարտի 28-ին, ժամը` 14:50-ին, րը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2022թ. որոշում` գործը դատաքննության նշանակելու մասին։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`