Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0916/02/13 քաղաքացիական գործով դատավարական ծանուցում

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Կարմեն Արամի Եղիյանին
/ՀՀ․ ք․ Երևան, Իսակովի պող․, 40 շ․, բն․ 33/

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ Վլադիմիր Սուրենի Ցուգունյանի ընդդեմ Կարմեն Արամի Եղիյանի, Նոնա Վլադիմիրի Ցուգունյանի, Արմեն Վլադիմիրի Ցուգունյանի՝ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը սեփականատերերի միջև համաչափորեն բաշխելու պահանջների մասին ԵՄԴ/0916/02/13 քաղաքացիական գործով 2022 թվականի դեկտեբերի 01-ին՝ ժամը 11:05-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12:15-ին /դահլիճ N7/ և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված նախնական դատական նիստին:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`