Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2578/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵԴ/2578/02/21

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


« ՖԻԿՕ» ՍՊԸ
/ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պ., 51 շ., Շինություններ 47-48/


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Արմեն Ալբերտի Ոսկանյանն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, «ՖԻԿՕ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության և Ջիրայր Կանել Հաչիկի՝ «ՖԻԿՕ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության մասով՝ գրավի առարկայի բռնագանձումն անօրինական ճանաչելու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մասով՝ որպես հետևանք իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և Ջիրայր Կանել Հաչիկի մասով՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անավավեր ճանաչելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ դեկտեմբերի 06-ին, ժամը 10:40-ին), որպես պատասխանող։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`