Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ1/1106/02/19 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5 29 03

Գործ ՍԴ1/1106/02/19
01 դեկտեմբերի 2022թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Դիանա Ալբերտի Գրիգորյանին
Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Սիսական փ․, 50շ․, բն․28

Թիվ ՍԴ1/1106/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Դիանա Ալբերտի Գրիգորյանի, Դավիթ Ալբերտի Գրիգորյանի, Լիանա Ալբերտի Գրիգորյանի և Մարո Մայիսի Ստեփանյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող` ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 5 շենքի թիվ 9 բնակարանից Դիանա Ալբերտի Գրիգորյանի բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Դիանա Ալբերտի Գրիգորյանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և Դիանա Ալբերտի Գրիգորյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի փետրվարի 15-ին, ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ է ուղարկվում դատատեխնիկական և դատաապրանքագիտական թիվ Ք-232-01-20 փորձաքննության եզրակացությունը։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`