Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ/4581/05/21 վարչական գործով

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ/4581/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2022թ.

Հասցեատեր՝ Արամայիս Ալեքսանյան
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն համայնք,
Ներքին Դեմեր թաղամաս, 7-րդ փողոց, տուն 24

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի <<Մայր Սևան>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի, երրորդ անձինք՝ Կոլյա Արամայիսի Ալեքսանյան, Անատոլի Արամայիսի Ալեքսանյան, Մարգարիտ Ադիբեկի Ալեքսանյան, Էդգար Անատոլիի Ալեքսանյան, Հակոբ Անատոլիի Ալեքսանյան, Արամայիս Անատոլիի Ալեքսանյան և Էսմինա Անատոլիի Ալեքսանյան` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքի ղեկավարի 2016 թվականի ապրիլի 19-ի <<Ն. Գետաշեն համայնքի Ներքին Դեմեր թաղ. 7 փ. 26 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների և հողամասի (ծածկագիր 05-066-0251-0001) նկատմամբ Կոլյա Արամայիսի Ալեքսանյանի գույքային իրավուքները վերականգնելու մասին>> թիվ 25-Ա որոշումը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի 2016 թվականի ապրիլի 29-ի <<Ն. Գետաշեն համայնքի Ներքին Դեմեր թաղ. 7 փ. 24 հասցեում գտնվող բնակելի տան, անասնագոմի և հողամասի (ծածկագիր 05-066-0251-0002) նկատմամբ Անատոլի Արամայիսի Ալեքսանյանի ընտանիքի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 28-Ա որոշումը և դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրային որոշմամբ սույն գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`